«Թալիբան» շարժումն առաջին անգամ խոստովանել է Անդարաբում (Աֆղանստանի Բագլան նահանգի հյուսիս-արևելքում) տեղի ունեցած բախումների փաստը։
«Փանջշեր աշխարհազորայինների առնվազն երեք հանգուցային հրամանատարներ են սպանվել Բագլան նահանգի Անդարաբ շրջանում», – հոկտեմբերի 15-ին հայտնել Է Աֆղանստանի ՆԳՆ մամուլի կենտրոնի պետ Կարի Սայեդ Հոստին: Այլ մանրամասներ նա չի ներկայացրել։
2021 թվականի ամռանը Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին թալիբները գրեթե առանց մարտի գրավել են երկրի մեծ մասը: Օգոստոսի 15-ին նրանք մտել են Քաբուլ, որտեղից փախել է նախագահ Աշրաֆ Ղանին և նրա նախարարները։