Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսով պայմանավորված հիվանդների թիվը հասել է 17 205-ի, մահացու ելքերի թիվը հասել է 361-ի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված Է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի՝ փետրվարի 3-ին հրապարակված հայտարարության մեջ։
«Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը հասել է 17 205-ի, 2 296 մարդու վիճակը գնահատվում է ծանր, 475 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցից, մահվան ելքերի թիվը հասել է 361-ի:
Ընդհանուր առմամբ՝ գրանցվել է հիվանդության 21 558 ենթադրյալ դեպք», – ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ միայն կիրակի Չինաստանում հայտնաբերվել է հիվանդության 2 829 նոր դեպք և 57 մահացու դեպք:
«Ընդհանուր առմամբ 189 583 մարդ սերտ շփում է ունեցել վարակվածների հետ, նրանցից 152 700-ը գտնվում են բժշկական հսկողության տակ», – նշվում է առողջապահության հարցերով կոմիտեի հաղորդագրության մեջ: