Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը բժիշկների խորհրդով հրաժարվել է ալկոհոլ օգտագործելուց։
Ինչպես հաղորդում Է Telegraph-ը, 95-ամյա Մեծ Բրիտանիայի թագուհին հրաժարվել է իր սիրելի Մարտինիից և այժմ խմում է միայն Malvern հանքային ջուր: Աղբյուրը նշել է, որ այդ որոշումը Եղիսաբեթ 2-րդի անձնական ընտրությունն էր։
«Բժիշկները վերջերս նրան ասել են, որ ալկոհոլից հրաժարվելն օգտակար կլիներ։ Նա սեփական որոշումն է ընդունել՝ ամբողջությամբ հրաժարվել ալկոհոլից, բայց նա երբեք շատ չի խմել», – հայտնել Է Telegraph-ի աղբյուրը։