Ֆիլիպիններում կորոնավիրուսից մահացել է Չինաստանի Ուհան քաղաքի բնակիչներից մեկը։ Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Թվիթերյան գրառման մեջ։
Ուհանի բնակիչը 44 տարեկան էր և մահացել է փետրվարի 1-ին։ Տղամարդը երկրորդ հիվանդն էր Ֆիլիպիններում, որի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։
Փետրվարի 2-ի առավոտյան տվյալների համաձայն` կորոնավիրուսի հետևանքով արդեն 304 մարդ է մահացել, վարակվածների թիվը հասել է 13 846-ի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Վարակն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ–ում, Թաիլանդում, Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում։
Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։
Բժիշկների խոսքով` կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։ Ռիսկային խմբում են թույլ իմունային համակարգ ունեցողները, երեխաներն ու ծերերը։
Հայաստանում ՄԹ դեսպանատանը կորոնավիրուսի պատճառով ցավակցությունների գիրք չի բացվի
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատանն արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ ցավակցությունների գիրք չի բացվի: Պատճառը կորոնավիրուսի համավարակն է. այս մասին հայտնում է...