Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կհաջողվի առաջընթացի հասնել Լիբիայից օտարերկրյա զինյալների եւ վարձկանների դուրսբերման հարցում:
Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլերը հայտարարել է շաբաթ Ստամբուլում թուրքական NTV հեռուստաալիքի եթերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ինչպես սպասվում է, սա նրա՝ որպես կանցլերի հրաժեշտի այցն է Թուրքիա։
Մերկելը կարևորել է Լիբիայում իրավիճակի երկարաժամկետ լուծում գտնելը։ «Ես ևս մեկ անգամ նշել եմ, որ օտարերկրյա ուժերը լքեն Լիբիան։ Ես հույս ունեմ, որ այս հարցում մենք շուտով կկարողանանք առաջընթացի հասնել», – նշել է նա ։