Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունից խորհրդարանի 69-ամյա պատգամավոր Դեւիդ Էմեսը մահացել է այն բանից հետո, երբ նրան մի քանի անգամ դանակահարել են Լի օն Սի քաղաքի եկեղեցու ընդունարանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ն։
Էսեքսի ոստիկանության տվյալներով ՝ բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել վիրավոր Էմեսին, սակայն պատգամավորը մահացել է դեպքի վայրու ։ Իրավապահները գտել են դանակը, որով հարվածներ են հասցվել, ինչպես նաև ձերբակալել են հանցագործության մեջ կասկածվող 25-ամյա տղամարդու: Սպանության դրդապատճառների մասին չի հաղորդվում։
Դեւիդ Էմեսը բրիտանական խորհրդարանի անդամ է եղել 1983 թվականից։ Նա դեմ էր աբորտներին և ուշադրություն էր դարձնում կենդանիների պաշտպանության խնդրին։ 2015 թվականին իր ծառայության համար նա ստացել է բակալավրի ասպետի կոչում։ Նա ուներ կին և հինգ երեխա։