Կապված Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ Չինաստանից ստացած փաթեթները վտանգավոր չեն։ Այս մասին ասված է ԱՀԿ Թվիթերյան գրառման մեջ։
«Այո, փաթեթներն անվտանգ են: Մարդիկ, ովքեր Չինաստանից փաթեթներ են ստանում, չեն կարող վարակվել կորոնավիրուսով» – ասված է ԱՀԿ-ի գրառման մեջ:
Կազմակերպությունը հայտնում է, որ վերլուծությունը ցույց է տվել՝ կորոնավիրուսը չի կարող երկար ապրել այնպիսի իրերի վրա, ինչպիսիք են նամակները և ծանրոցները:
Q: Is it safe to receive a letter or a package from China?
A: Yes, it is safe. People receiving packages from China are not at risk of contracting #2019nCoV.
From previous analysis, we know coronaviruses do not survive long on objects, such as letters or packages. #KnowTheFacts pic.twitter.com/RBBqjkd5JQ