Հայտնի ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն դարձել է «չարի ուժ»:
«Մենք չարիքի կայսրությունն ենք։ Մենք հասել ենք սահմանագծին և ավերիչ ազդեցություն ենք գործում մարդկության պատմության վրա։ Պետք է ցավով ասեմ (քանի որ ես սիրում եմ իմ երկիրը), որ մենք դարձանք չարի ուժը: Մենք չարիքի ուժ ենք դարձել մարդկանց համար, նրանց համար, ովքեր ցանկանում են բարեփոխումներ, նրանց համար, ովքեր ձգտում են փոխել իրերի դրությունը», – հայտարարել է ռեժիսորը ՝ հավելելով, որ այն հետ կգա բումերանգի նման։
Սթոունի խոսքով ՝ ԱՄՆ-ն աշխարհում միջուկային պատերազմի սպառնալիք է ստեղծում, երկրում միջուկային զենքի մշակումները ագրեսիայի դրսևորում են:
Ռեժիսորն անդրադարձել է նաև կոռուպցիային՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ում այն շատ ավելի բարձր է, քան աշխարհի այլ երկրներում: Իրերի ներկա դրությունը ձեռնտու չէ շատ ամերիկացիների, սակայն Միացյալ Նահանգներում գործող ընտրական համակարգը թույլ չի տալիս նրանց ազդել իրավիճակի վրա, հայտարարել է Օլվիեր Սթոունը՝ հավելելով, որ դրանում առանձին մարդու ձայնը նշանակություն չունի:
Օլիվեր Սթոունը ամերիկացի կինոռեժիսոր է, սցենարիստ և պրոդյուսեր։ Նա երեք անգամ արժանացել է «Օսկար» մրցանակին, արժանացել է Բեռլինի և Վենետիկի կինոփառատոների մրցանակներին։