Իրանն ու ԵՄ-ն հինգշաբթի խորհրդատվություններ կսկսեն միջուկային գործարքի շուրջ բանակցություններին Թեհրանի վերադարձի հնարավորության շուրջ: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի պատգամավոր Ահմադ Ալիռեզա Բեյգին, փոխանցում է ТАСС-ը։
«ԵՄ-ի հետ բանակցությունները կսկսվեն հինգշաբթի Բրյուսելում»,- մեջբերում է գործակալությունը։ Պատգամավորի խոսքով՝ եթե բանակցությունները «լավ արդյունքի հանգեցնեն, ապա դա դրական կանդրադառնա երկրի զարգացման վրա»:
Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերին Թեհրանում բանակցություններ է վարել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորոյի հետ: Դրանք նվիրված էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադարձով։ Կողմերը պայմանավորվել են առաջիկա օրերին շարունակել խորհրդակցությունները Բրյուսելում:
Նշենք, որ Վիեննայում ապրիլից բանակցություններ են ընթանում Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) միջև՝ Իրանի միջուկային համաձայնագրի սկզբնական տեսքով վերականգնման շուրջ: