Իսրայելի Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հունվարի 28-ին Վաշինգտոնում ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել պաղեստինցիների հետ Թրամփի խաղաղ պլանի հիման վրա:
«Ես պատրսատ եմ բանակցություններ վարել պաղեստինյան կողմի հետ այդ խաղաղ պլանի հիման վրա»,-մեջբերում է Իսրայելի Վարչապետի խոսքերը ՏԱՍՍ-ը: «Հույս ունեմ, որ պաղեստինցիները կընդունեն խաղաղության Ձեր տեսլականը և կօգտվեն դրա տնտեսական մասի հնարավորությամբ, որը ենթադրում է 50 մլրդ դոլարի չափով ներդրում»,-հավելել է Վարչապետը` նշելով, որ եթե պաղեստինցիները պատրաստ են ճանաչելու Իսրայելը որպես հրեական պետություն, ապա Իսրայելը պատրաստ է խաղաղության վերաբերյալ բանակցություններն անմիջապես սկսելու:
Ըստ Նեթանյահուի` վաշինգտոնյան պլանը իրական հնարավորություն է տալիս երկարատև խաղաղության հասնելու: Այն Իսրայելին կտա մշտական արևելյան սահման, որ ինքն իրեն կարողանա պաշտպանել: