Վաշինգտոնի արվարձանում գտնվող Բեթեսդեի ռազմակայանը փակվել է պայթյունի սպառնալիքի պատճառով։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասված է ռազմակայանի հաղորդագրության մեջ:
«Առավոտյան ժամը 8:45-ին բազան անհայտ աղբյուրից հեռախոսազանգ է ստացել, որը հայտարարել է, որ պայթյունի սպառնալիք կա: Անվտանգության աշխատակիցներն աշխատում են տեղում»,- ասված Է Twitter-ի հաղորդագրության մեջ։
«Ռազմակայանը փակ է, զինծառայողները չպետք է լքեն տարածքները։ Բոլոր դարպասները փակ են անժամկետ ուղևորությունների համար։ Հանրությանը խնդրում ենք խուսափել այդ տարածքից»,- հստակեցրել են բազայում։