ԱՄՆ ԶՈՒ-ն օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, որոնք բարձրացել են Քուվեյթի ռազմակայանից՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի ոչնչացման համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։
Գեներալի խոսքով ՝ «իրանական զինված ուժերը զարմացած էին, քանի որ ծանր սպառազինությամբ բազմաթիվ ինքնաթիռներ օդ էին բարձրացվել, և Թեհրանը չէր հասկանում, թե ինչ նպատակներ են հետապնդում»:
«Գործողությանը մասնակցել է առնվազն չորս ռազմական բազա», – հավելել է նա: