Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրերի ընթացքում ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել մայրաքաղաքի տարածքում:
Ըստ Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ այս ընթացքում մայրաքաղաքում կաշխատեն միայն առաջին անհրաժեշտության խանութներն ու դեղատները:
Կփակվեն կինոթատրոնները, կենդանաբանական այգիները, սոլյարիները, բաղնիքները, մարզասրահները, առևտրի կենտրոնները և վարսավիրանոցները: Ատամնաբուժարանները ևս կդադարեն աշխատել, բացառությամբ շտապ օգնության դեպքերի:
Մոսկվացիները կկարողանան ազատ զբոսնել զբոսայգիներում և փողոցներում․ QR կոդերի համակարգը չեն թարմացնի:
Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 7897-ով՝ հասնելով 1 745 681-ի: Ինչպես հաղորդել է TACC-ը, այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Մոսկվայում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է օրական 77 դեպքով, սա առավելագույնն է օգոստոսի 1-ից ի վեր: Ընդհանուր առմամբ, քաղաքում մահացել է 30 458 մարդ(բոլոր վարակվածների 1,74%-ը):
Օրական ապաքինվածների թիվն ավելացել է 4272-ով՝ հասնելով 1 548 573 -ի: Այժմ, շտաբի տվյալներով, 166 650 մարդ շարունակում է բուժումը մայրաքաղաքում: