ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայն չէ ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի բարեփոխումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կարծիքի հետ։
«Եթե մենք քանդենք մշտական անդամների վետոյի իրավունքը, ապա Միավորված ազգերի կազմակերպությունը կմահանա նույն օրը։ Այն կվերածվի Ազգերի Լիգայի։ Դա պարզապես քննարկումների հարթակ կլինի՝», – Պուտինի խոսքը մեջբերում է «Интерфакс»-ը։
Պուտինի խոսքով՝ ՄԱԿ-ը փոփոխությունների կարիք ունի, բայց «չի կարելի քանդել հիմքը»։ «ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի 5 մշտական անդամ, և նրանք վետոյի իրավունք ունեն։ Անվտանգության խորհրդում ներկայացված են նաև այլ պետություններ, սակայն դրանք մշտական անդամներ չեն», – ասել Է Պուտինը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է մտածել, թե ինչպես կարելի է այդ կազմակերպությունն ավելի հավասարակշռված դարձնել։ «Առավել ևս, որ դրանում Էրդողանը ճիշտ է, նա ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ուժերի որոշակի դասավորություն է եղել։ Այժմ այն փոխվում է», – ընդգծել Է Պուտինը։