Ուզբեկստանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել, հայտնում էinform․kz-ը։ Ուզբեկստանի Խորհրդարանի ստորին պալատը հայտարարություն է ընդունել Ուզբեկստանի կառավարության լիազորությունները վայր դնելու մասին: Նման հայտարարություն է արել նաև Սենատը։
Ուզբեկստանի Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը կշարունակի աշխատանքը մինչև նախարարների կաբինետի նոր կազմի ձևավորումը՝ երկրի նախագահի որոշմանը համապատասխան: Երկրի խորհրդարանը նոր վարչապետի թեկնածությունը կքննարկի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում, որը տեղի կունենա հունվարի 21-ին:
Ուզբեկստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետի թեկնածությունն առաջադրվում է այն կուսակցության կողմից, որն առավելագույն թվով պատգամավորական տեղեր է զբաղեցնում խորհրդարանի օրենսդիր (ստորին) պալատում: