Ռուսաստանի Ռյազանի շրջանի «Էլաստիկ» գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով, ըստ նորացված տվյալների, 12 մարդ մահացել է, ևս չորսի ճակատագիրն անհայտ է մնում: Այս մասին տեղեկանում ենք «РИА Новости»-ից։
«Հայտնաբերվել է 12 զոհվածի մարմին, չորս մարդու ճակատագիրն անհայտ է»,- ասել է գործակալության աղբյուրը: Ռյազանի շրջանի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ պայթյունի պահին արտադրամասում 17 մարդ է եղել: