Թեհրանը դուրս կգա միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, եթե իրանական միջուկային ծրագրի հարցը քննարկման դրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆին:
Մայիսին Press TV-ն հաղորդել էր, որ երկիրը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից՝ վկայակոչելով Իրանի նախագահի դիվանատանը մոտ կանգնած աղբյուրները:
2020 թվականի հունվարի սկզբին Իրանը հայտարարել էր «ցենտրիֆուգների քանակի վերաբերյալ միջուկային գործարքում վերջին առանցքային սահմանափակումից հրաժարվելու մասին» և հայտարարել էր, որ այժմ «Իրանի միջուկային ծրագրի հետ աշխատանքի սահմանափակումներ չեն մնացել»: Ընդ որում Թեհրանը մտադիր է շարունակել համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ ինչպես նախկինում, պատրաստ է վերադառնալ պարտավորությունների կատարմանը պատժամիջոցների չեղարկման և միջուկային գործարքով նախատեսված Իսլամական Հանրապետության շահերի ապահովման դեպքում: Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակներում վեճերի լուծման մեխանիզմի գործարկման մասին՝ փաստաթղթի վերաբերյալ պարտավորությունների մի մասը չկատարելու պատճառով: