Ռուսաստանի ներկայությունը Մերձավոր Արևելքում կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Նման կարծիք է հայտնել Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում կարող է նպաստել խաղաղության հաստատմանը»,- ասել է Աբաս Արակչին՝ հավելելով, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական, քաղաքական և տնտեսական համագործակցությունը վերջին ժամանակներս ընդլայնվել է:
Արակչիի խոսքով ՝ Մոսկվան և Թեհրանը նման հայացքներ ունեն տարածաշրջանի իրադրության վերաբերյալ, ներառյալ Աստանայի գործընթացի շրջանակներում իրականացվող աշխատանքը։
Վերջին տարիներին ՌԴ-ն և Իրանը ակտիվացրել են համագործակցությունը մի շարք ուղղություններով։ Այսպես, Մոսկվան և Թեհրանը Թուրքիայի հետ միասին հանդիսանում են Սիրիայում իրավիճակի կարգավորման Աստանայի գործընթացի երաշխավորները։ Բացի այդ, ռուսական իշխանությունները հետևողականորեն պաշտպանում են իրանական միջուկային գործարքի պահպանումը և դատապարտում են համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը: