Գործարար Թելման Իսմայիլովը ապաստան է ստացել Չեռնոգորիայում։ Ինչպես հաղորդում է РИА новости-ն, այս մասին Vijesti պարբերականին հայտնել է նրա փաստաբանը:
«Ադրբեջանից միլիարդատեր Թելման Իսմալովն ազատ է արձակվել էքստրադիցիոն մեկուսարանից, քանի որ ապաստան է ստացել Չեռնոգորիայում», – հայտնում է պարբերականը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չերկիզովյան շուկայի նախկին սեփականատիրոջը ձերբակալել են Պոտգորիցայում։
Գործակալությունը նշում է, որ Իսմայիլովը և նրա եղբայր Վագիֆ գտնվում են միջազգային հետախուզման մեջ, դատարանը կալանավորել է նրանց հեռակա կարգով։ Հետաքննությունը գործարարին համարում է երկու գործարարների սպանությունների կազմակերպիչ ։ Եղբայրներին նաև մեղադրանք է ներկայացվել զենքի ապօրինի շրջանառության մեջ։