Կիրգիզիայի իշխանությունները չեն դիտարկում երկրում ամենրիկյան ռազմական բազաներ տեղակայելու հնարավորություն: Այդ մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը, Բիշկեկում կայացած ասուլիսում հայտարարել է Կիրգիզիայի նախագահ Սադիր Ժապարովը:
«Մենք ունենք ռուսական բազա Կանտում (Չույսկի շրջանում): Մեզ բավարար է մեկ բազան», – ասել է նա՝ պատասխանելով երկրում ԱՄՆ-ի ռազմաբազա տեղադրելու մասին հարցին: