Ղազախստանում գիտնականները ստեղծել են Naruvax-C19 անվանումով հակակորոնավիրուսային պատվաստանյութ՝ նախատեսված կատուների համար։ Այն մշակվել է Ղազախստանի Ազգային ագրարային հետազոտական համալսարանի Պատվաստումների միջազգային կենտրոնի կողմից: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
Պատվաստանյութը ներկայացվել է Նուր-Սուլթանում անցկացված Kazagro/Kazfarm-2021 միջազգային ցուցահանդեսում։ Շնորհանդեսի ընթացքում նշվել է, որ որոշ ընտանի կենդանիներ և հատկապես կատուները, ենթակա են վարակման ռիսկին և կարող են նպաստել վիրուսի մուտացմանը։
«Դեղը փորձարկվել է կատուների վրա, այն լիովին անվտանգ է, ապահովում է վարակի դեմ պաշտպանությունը: Այս պատվաստանյութի օգնությամբ հնարավոր կլինի կենդանական աշխարհը պաշտպանել վիրուսից»,- համոզմունք են հայտնել մշակողները։