Աֆղանստանում աղետալի իրավիճակ է ստեղծվում. լեգիտիմ և ներառական կառավարության, պետական իշխանության գործող մեխանիզմների բացակայություն, մարդու իրավունքների սիստեմատիկ խախտում: Այդ մասին ՀԱՊԿ զորավարժությունների փակման արարողության ժամանակ հայտարարել Է Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն, փոխանցում է РИА новости-ն։
«Աֆղանստանում ստեղծվում է աղետալի իրավիճակ՝ լեգիտիմ և ներառական կառավարության, պետական իշխանության գործող մեխանիզմների բացակայություն, մարդու իրավունքների համակարգված խախտում։ Այդ գործոնները Աֆղանստանին բերել են հումանիտար աղետի եզրին, նպաստում են դրա հետագա վերաճմանը միջազգային ահաբեկչության, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգության և կայունության համար», – ասել է նա ։