Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը հասարակական սննդի, մանրածախ առևտրի, զվարճանքի և ժամանցի օբյեկտների ձեռնարկությունների աշխատանքի սահմանափակումներ են մտցվում, ասված է նահանգապետի վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է «Интерфакс»-ը։
Քաղաքի ղեկավար Ալեքսանդր Բեգլովը ստորագրել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի սահմանափակիչ միջոցների մասին քաղաքային կառավարության որոշումը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ հանրային սննդի ձեռնարկությունների գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի:
Նույն միջոցն է ընդունվել նաև մանրածախ առեւտրի օբյեկտների նկատմամբ։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում «ոչ աշխատանքային» օրերի մասին հրամանագիր է ստորագրել: Ֆեդերացիայի սուբյեկտների ղեկավարները, ելնելով իրենց շրջաններում սանիտարահամաճարակային իրավիճակից, լիազորություն են ստացել լրացուցիչ ոչ աշխատանքային օրեր սահմանել մինչև հոկտեմբերի 30-ը կամ նոյեմբերի 7-ից հետո: