Թուրքիայի ԱԳՆ – ն դեռ պաշտոնապես չի հայտարարել իրավապաշտպան Օսման Քավալուին ազատ արձակելու կոչ անող 10 երկրների դեսպաններին «պերսոնա նոն գրատա» և այդ թեմայով մեկնաբանություններ չի տալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո, որ նա նման կարգադրություն Է տվել: Այս մասին հայտնում РИА новости-ն։
Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի եւ ԱՄՆ – ի դեսպանատները ավելի վաղ Թուրքիային կոչ էին արել ազատ արձակել Քավալային: Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ հանձնարարել է արտգործնախարարին անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ 10 դեսպանները պերսոնա նոն գրատա հայտարարվեն: