Վաշինգտոնն Անկարայից պարզաբանումներ է ակնկալում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ 10 երկրների դեսպաններին, այդ թվում՝ ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարներին «անցանկալի անձ» հայտարարելու մասին իր հայտարարության վերաբերյալ: Այս մասին TACC-ին հայտնել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Մենք սպասում ենք Թուրքիայի ԱԳՆ-ի պարզաբանմանը»,- մեջբերում է գործակալությունը:
Գերմանիայի ԱԳՆ-ը հայտնել է, որ Բեռլինն ի գիտություն է ընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը 10 երկրների դեսպանների «անցանկալի անձ» հայտարարելու մասին: Ինչպես գրում է Die Zeit պարբերականը, շատ գերմանացի քաղաքական գործիչներ խիստ քննադատության են ենթարկել Թուրքիայի իշխանություններին դեսպաններին «անցանկալի անձ» հայտարարելու որոշման համար:
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Ria.ru-ն, Թուրքիայի ԱԳՆ-ը դեռեւս 10 երկրների դեսպաններին «անցանկալի անձ» պաշտոնապես չի հայտարարել:
Գործակալությունը նշում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ոչ մի կերպ չի մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը: 10 դեսպանատներից ոչ մեկը չի հայտարարել, որ դեսպաններն «անցանկալի անձ» են հայտարարել: