Աֆղանստանի հյուսիս-արևմուքում գտնվող Հերաթ բնակավայրում բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել։ Բախումները սկսվել են «Թալիբան» շարժման և զինված խմբավորման միջև: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, փոխհրաձգությունը շարունակվել է մի ամբողջ օր:
Զոհերի շարքում կա յոթ երեխա և երեք կին: Բացի այդ, մի քանի խաղաղ բնակիչ ստացել է վիրավորումներ և տեղափոխվել հիվանդանոց: Դա առաջին զինված բախումն է այն պահից, երբ օգոստոսի 12-ից քաղաքի կառավարումն անցավ թալիբների ձեռքը:
«Թալիբանի» կողմից նշանակված աֆղանական ոստիկանության մամուլի խոսնակ Սաիդ Խոսթին իր «Թվիթերում» գրել է, որ երկրի մեծությամբ երրորդ քաղաքում հրաձգությունը սկսել են հանցավոր խմբավորման անդամները, որոնք զբաղվել են մարդկանց առևանգմամբ: Նա հայտնել է որ հանցագործներից երեքը տեղում չեզոքացվել են: