Կոլումբիայում հատուկ օպերացիայի շրջանակներում ձերբակալել են երկրի ամենամեծ թմրակորտելի պարագլուխ Դայրո Անտոնիո ՈՒսուգուին, որը հայտնի է Օտոնիել անունով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Օպերացիային մասնակցել են ավելի քան 500 հատուկջոկատայիններ և 22 ուղղաթիռ: Զոհվել է մեկ ոստիկան:
Կոլումբիայի իշխանություններն առաջարկել են 800 հազար ԱՄՆ դոլար Օտոնիելի գտնվելու վայրի մասին տեղեկության համար, իսկ ԱՄՆ-ում նրան հայտնաբերելու համար նշանակել էին 5 միլիոն դոլարի պարգևավճար:
50-ամյա ՈՒսուգուն մեղադրվում է ԱՄՆ կոկաինի խմբաքանակ ուղարկելու, ոստիկանների սպանության և անչափահասների հավաքագրման մեջ: