Ավելի քան 979 մարդ է վերադարձել Սիրիա: «Ռիա Նովոստի»-իփոխանցմամբ՝ այդ մասին հաղորդվում է փախստականների ընդունման, բաշխման և տեղավորման կենտրոնի տեղեկագրում, որը հրապարակվել է ՌԴ Պաշտպանության նախարարության կայքում:
«Անցած մեկ օրում օտարերկրյա պետությունների տարածքներից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 979 փախստական, այդ թվում Լիբանանից՝ «Ջեյդեթ Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 245 մարդ (կանայք՝ 73, երեխաներ՝ 125), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 734 մարդ (կանայք՝ 220, երեխաներ՝ 374)»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները մեկ օրում ականազերծել են Դամասկոսի և Զեմրինի (Դերաա նահանգ) բնակավայրերը և օբյեկտները: Մասնագետները 2,2 հեկտար տարածք են ականազերծել, ինչպես նաև հայտնաբերել և ոչնչացրել 37 պայթուցիկ առարկա: