Անթալիայի նահանգում անտառը հրկիզելու կասկածանքով ձերբակալված ռուսաստանցիների իրավաբանները հարցում են ուղարկել Թուրքիայում ՌԴ դեսպանին՝ խնդրելով հետաքննությունը վերցնել անձնական հսկողության տակ: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմը ներկայացնող փաստաբան Կոնստանտին Երոխինը։
«Մենք համակարգում ենք իրավիճակը Ռուսաստանի կողմից և արդեն համագործակցում ենք տեղի փաստաբանների հետ։ Մենք նրանց պայմանականորեն վարձում ենք, գնահատում և նրանց աշխատանքի ճակատը որոշում ենք։ Մենք այս իրավիճակում հանդես ենք գալիս որպես ինտեգրատոր: Այսինքն, մենք շփվում ենք հարազատների, մարդկանց հետ, վերահսկում ենք լրատվամիջոցներին, համակարգում ենք գործողությունները հյուպատոսություն և դեսպանատուն դիմելիս։ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին մենք հարցում ենք ուղարկել, որպեսզի նա անձնական հսկողության տակ վերցնի գործը», – ասել է նա։
Փաստաբանը հավելել է, որ այժմ պաշտպանական կողմը ծանոթանում է գործի նյութերին։ «Ծանոթանում ենք այն ցուցմունքներին, որոնք ձերբակալման պահին ձերբակալվածներին ազատ փաստաբան են տվել», – պարզաբանել է նա:
Ավելի վաղ Անատոլիական գործակալությունը հանդես էր եկել պնդմամբ, որ 7 ռուս զբոսաշրջիկներ, որոնք ձերբակալվել էին անտառը հրկիզելու կասկածանքով, խարույկ են վառել Թուրքիայի հարավում գտնվող Անթալիա նահանգում, որտեղ ավելի ուշ հրդեհ էր բռնկվել։