Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Իրանի հետ։ Այս մասին Էսպերը հայտարարել է CBS News-ին տված հարցազրույցում, փոխանցում է«Ռիա Նովոստի»-ն։
«Մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ և առանց նախապայմանների քննարկում ծավալել հետագա քայլերի մասին»,- հայտարարել է Էսփերը՝ ընդգծելով, ով այդ քայլերը կօգնեն Իրանին ավելի լավը դառնալ։
Էսպերը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը չի ափսոսում Իրանի բանակի էլիտար ստորաբաժանման ՝ «Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, քանի որ այժմ ԱՄՆ-ն «ավելի մեծ անվտանգության» մեջ է»:
Էսփերի խոսքով ՝ Սոլեյմանիի վրա է հարյուրավոր ամերիկացի զինծառայողների արյունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ իր համար միևնույն է Իրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ թե՝ ոչ, իրենց համար կարևոր է Իրանում միջուկային սպառազինության բացակայության հարցը։
«Ազգային անվտանգության հարցերով օգնականը կարծիք է հայտնել, որ պատժամիջոցներն ու բողոքները հանգեցրել են նրան, որ Իրանի «թթվածինը փակվել է» և դա կստիպի նրանց գնալ բանակցությունների։ «Բայց ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ՝ կգնան բանակցությունների թե՝ ոչ»,- գրել էԹրամփը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ի համար կարևոր է միայն, որ Իրանը միջուկային զենք չունենա, ինչպես նաև Թեհրանը «չսպանի իր ցուցարարներին»: