Ճապոնիայի արքայադուստր Մակոն ամուսնացել է Կեյ Կոմուրոյի հետ, որի հետ ծանոթացել է համալսարանում սովորելու ժամանակ:
Կոմուրոն հասարակ մարդ է, և նրա հետ ամուսնությունը Մակոյին զրկում է կայսերական ընտանիքի անդամի կարգավիճակից, հայտնում է BBC-ն:
Ճապոնական ավանդույթի համաձայն՝ այս կարգավիճակի կորուստը կանանց իրավասությունն է. կայսերական ընտանիքի արական սեռի անդամները պահպանում են այս արտոնությունը ոչ արիստոկրատական ծագում ունեցող կանանց հետ ամուսնության դեպքում:
Արքայադուստր Մակոն կայսերական ընտանիքի առաջին անդամն է, ով հրաժարվել է և՛ ավանդական կայսերական հարսանեկան արարողությունից, և՛ այն գումարից (մոտ 1,3 մլն դոլար), որով ճապոնացի արքայադուստրերն ամուսնանում են:
Այժմ ակնկալվում է, որ զույգը կտեղափոխվի Նյու Յորք, որտեղ Կոմուրոն աշխատում է որպես իրավաբան: Մամուլն անմիջապես համեմատել է նորապսակներին բրիտանական թագավորական ընտանիքի անդամների՝ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հետ, ովքեր նույնպես լքեցին թագավորական պալատը հարսանիքից հետո: