Օդեսայի մարզային դատարանը երկու անձի մեղավոր է ճանաչել մեքենաների նվագարկիչների կողոպուտի մեջ և նրանց պարտադրել կարդալ գրական մի քանի ստեղծագործություն, որոնք «կարող են դաստիարակել մարդու մեջ հումանիստական և համամարդկային արժեքներ, նաև հարգալից վերաբերմունք մասնավոր սեփականության հանդեպ», նշված է դատական ակտի մեջ:
23 և 19 տարեկան գողերն իրենց արարքների համար կարող էին դատապարտվել 3 տարվա աատազրկման, սակայն դատարանը բարեգութ է գտնվել նրանց նկատմամբ՝ սահմանելով զուտ պայմանական պատիժ և ընթերցանություն: Դատավոր Ալեքսանդր Գարսկին ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ երկու հանցագործներն էլ շատ սահմանափակ գիտելիքներ ունեն և հետ են մնում իրենց զարգացվածության աստիճանով: Ուստի դատավորը նրանց հանձնարարել է կարդալ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները», «Գեկլբերի Ֆիննի արկածները», Ջեք Լոնդոնի «Սպիտակ ժանիք»-ը, ինչպես նաև Տարաս Շևչենկոյի «Անցնում են օրերը, անցնում են գիշերները» բանաստեղծությունը: