Թեհրանն ընդունել է, որ պատահաբար է հարվածել ուկրաինական ավիաուղիներին պատկանող Boeing 737-ին : Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունում նշվում է, որ ինքնաթիռը թռել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կարեւոր ռազմական օբյեկտների կողքով, եւ մտածել են, թե այն թշնամու կողմից է ուղարկված:
«Թվիթերում» գրառում է արել նաեւ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը : Նրա գնահատմամբ՝ ավիաաղետը հետեւանք է մարդկային սխալի, որը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների արկածախնդրությունից հրահրված ճգնաժամի ժամանակ:
Զարիֆը ներողություն է խնդրել եւ ցավակցություն հայտնել ավիավթարից զոհվածների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մարդատար Բոինգ-737 ինքնաթիռը կործանվել էր Իրանի օդանավակայանի մոտակայքում։ Անձնակազմի անդամները և բոլոր ուղևորները՝ 176 մարդ, զոհվել են։