Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կտրականապես հրաժարվել է տեղափոխվել Գլդանի բանտի հիվանդանոց: Այս մասին հայտարարել է նրա իրավապաշտպան Նիկա Գվարամիան՝ դուրս գալով Ռուսթավի բանտից, որտեղ այժմ գտնվում է Սաակաշվիլին:
«Ինչպիսին էլ որ լինի իմ առողջական վիճակը, ես հրաժարվում եմ Գլդանի բանտի հիվանդանոց տեղափոխվելուց և նախընտրում եմ մնալ այնտեղ, որտեղ գտնվում եմ հիմա, այնքան ժամանակ, քանի դեռ այս իրավիճակը չի ավարտվի կամ իմ մահով, կամ իմ ազատությամբ», – հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին արդեն 26-րդ օրն է՝ գտնվում է հացադուլի մեջ, համարելով իր կալանքը քաղաքական հետապնդում և պահանջելով անհապաղ ազատել իրեն: