Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հաղորդել է, որ իր երկիրը ձգտում է միջուկային գործարքի ամրապնդման: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարություն է արվել Եվրախորհրդի առաջնորդ Շարլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
«Եվրոպայի հետ մեկտեղ Իրանը ձգտում է տարածաշրջանում կայունության վերականգնման և միջուկային գործարքի ամրապնդման»,-ընդգծել է Իրանի Նախագահը: Ինչպես նշել է նախագահ Ռոուհանին, Իրանի համար շատ կարևոր է, որ Եվրոպան, Չինաստանը և Ռուսաստանը կարևոր դեր խաղան Գործողությունների համատեղ համապարփակ պլանը պահպանելու և Իրանի շահերը պաշտպանելու հարցում:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Իրանը հայտարարել է 2015թ. միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման վերջնական փուլի մասին: Ակնկալվում է, որ Իրանը չի հետևի Գործողությունների համատեղ հաապարփակ պլանով նախատեսվող ուրանի հարստացման համար սահմանված ցենտրիֆուգերի թվաքանակի սահմանափակումներին: