Իրաքի ԶՈՒ զինվորները չեն տուժել ԱՄՆ-ի ռազմակայանի հրթիռակոծման հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Իրաքցի զինվորականներն ասում են, որ իրաքյան ուժերի շրջանում զոհեր չկան», – նշվում է հաղորդագրության մեջ:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանի խոսքով՝ Իրանն Իրաքում հրթիռային հարված է հասցրել ԱՄՆ-ի կողմից օգտագործվող առնվազն երկու ռազմական բազաների: Ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ գնդակոծության են ենթարկվել «Այն ալ-Ասադ» ռազմաբազան և «Էրբիլի» օդանավակայանը։ Ընդ որում, օգտագործվել են, իբր, ավելի քան մեկ տասնյակ հրթիռներ։
Ավելի վաղ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ Իրաքում Իրանի հրթիռային գրոհի զոհ Է դարձել 80 մարդ:
Ավստրիայի համար մեծ պատիվ կլինի, եթե Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահները հանդիպեն Վիեննայում. Կուրց
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ավստրիայի համար մեծ պատիվ կլինի, եթե Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահները հանդիպեն Վիեննայում....