ԱՄն-ն պատրաստ է ամերիկյան հրթիռային հարվածի իրանական պատասխանին, որի հետևանքով զոհվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանին։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը։
«Մենք չգիտենք՝ պատասխանն ինչպիսին կլինի, սակայն լիովին ակնհայտ է, որ մենք պատրաստ ենք դրան»,-ընգծել է Գրիշեմը։
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի ձգտում իրավիճակի լարման, իսկ հրթիռային հարված հասցնելու որոշումը, որի հետևանքով զոհվել էր Սուլեյմանին, կայացվել էր հետախուզության տվյալների հիման վրա, և այն փրկել է ամերիկացիների կյանքը։