Իրանի Ազգային անվտանգության Բարձրագույն խորհուրդը ներկայացրել է ամերիկացիների կողմից Սուլեյմանիի սպանության պատասխանի 13 տարբերակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամհանիի հայտարարությանը։
«Եթե ԱՄՆ-ն կամավոր ձևով չլքի տարածաշրջանը, մենք կստիպենք դա»,-ընդգծել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Իրանի շուրջ իրավիճակը լարվել է հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Բաղդադի օդանավակայանին հասցված հարվածից, որի հետևանքով զոհվել է Սուլեյմանին։ Թեհրանը խոստացել է հասցնել կոշտ հակահարված։