ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ Ինչպես հաղորդում է «Mehr»-ը, ԱՄՆ-ն ավելացրել է պատժամիջոցների ցանկը չորս իրանցիների և Իրանում հիմնադրված երկու ընկերությունների նկատմամբ, որոնք կապված են իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և իրանական անօդաչուների ծրագրավորողների հետ։
Նոր պատժամիջոցների և այն մասին, թե ինչու են դրանք գործողության մեջ դրվում Վիեննայում բանակցությունների հնարավոր վերսկսման նախաշեմին, լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում: