ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայության տնօրեն Յուրի Չիխանչինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ պլանավորում է խորհրդակցություններ անցկացնել Սոչիում, որտեղ կքննարկվի պետական պայմանագրերի կատարման թեման: Այս մասին հայտնում է РИА новости-ն։
«Մենք խորհրդակցություններ կունենանք Սոչիում։ Կրկին հենց այդ մասին կխոսենք, ապրանքների արժեքի մասին», – ասել Է Պուտինը՝ մեկնաբանելով Չիխանչինի զեկույցը պայմանագրերի գնի կառուցվածքի բացահայտման կարգի հետ կապված խնդիրների մասին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 13-ին լրագրողներին հայտնել է, որ Պուտինը պլանավորում է ռազմական ոլորտի մի շարք խորհրդակցություններ անցկացնել Սոչիում: