ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆին հրավիրել է Բրյուսել ՝ քննարկելու Իրաքում դեԷսկալացման հարցը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարությունը։
Բորելն իր հերթին խորը մտահոգություն է հայտնել Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ: