Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը Իրաքում և Սիրիայում թուրքական զինված ուժերի տեղակայման երկարաձգման մասին:
«Սիրիան վճռականորեն դատապարտում է մի քանի օր առաջ Թուրքիայի խորհրդարանի ընդունած որոշումը՝ Իրաքում և Սիրիայում Թուրքիայի նախագահի որոշմամբ զինված ուժերի օգտագործման թույլտվությունը երկու տարով երկարաձգելու մասին», – Դամասկոսի հայտարարությունը մեջբերում է РИА новости-ն։
Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ «Թուրքիայի նախագահի քաղաքականությունը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանում և աշխարհում կայունության և անվտանգության համար՝ կապված Սիրիայի տարածքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտմամբ շարունակվող հարձակումների հետ»:
Ըստ հաղորդագրության, Սիրիան իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողությունների ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի և միջազգային օրենսդրության շրջանակներում սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու համար:
Դամասկոսը նաև կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել թուրքական իշխանություններին Սիրիայի դեմ ռազմական հանցագործությունների և ագրեսիայի համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ի նիստում երկու տարով երկարացրել Է Իրաքում և Սիրիայում թուրքական զինված ուժերի օգտագործման թույլտվությունը։