Քուվեյթը, ԱՄԷ-ն և Բահրեյնը հոկտեմբերի 30-ին Լիբանանից հետ են կանչել իրենց դեսպաններին, ինչպես նաև երկրի դեսպաններից պահանջել են լքել իրենց տարածքը:
Ինչպես հաղորդում է РИА новости-ն, Արաբական Միացյալ Էմիրությունները որոշում են կայացրել հետ կանչել Լիբանանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար, ինչպես նաև հայտարարել են իրենց քաղաքացիների համար Լիբանան այցելելու արգելքի մասին:
Քուվեյթի ԱԳՆ-ն Լիբանանի դեսպանից պահանջել է 48 ժամվա ընթացքում լքել երկիրը և խորհրդակցությունների համար հետ է կանչել Բեյրութից իր դեսպանին: Բացի այդ, Բահրեյնը Լիբանանի դեսպանից պահանջել է 48 ժամվա ընթացքում լքել երկիրը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Լիբանանում իր դեսպանին և պահանջել Լիբանանի դեսպանից 48 ժամվա ընթացքում լքել Սաուդիան Արաբիան:
Լիբանանի և Պարսից ծոցի երկրների միջեւ հարաբերությունները սրվել են Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի քաղաքականության տեղեկատվության Լիբանանի նախարարի քննադատության պատճառով:
Ավելի վաղ լիբանանյան ԶԼՄ-ներում հատվածներ էին հայտնվել Լիբանանի տեղեկատվության նախարար Գեորգ Կորդախիի Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցից, որտեղ նա հայտարարել էր, որ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի գործողությունները ագրեսիա են: