«Ժանգը» ֆիլմի նկարահանման ժամանակ տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո դերասան Ալեք Բոլդուինն առաջին անգամ խոսել է: Բոլդուինը հայտարարել է, որ օպերատորը, որի վրա նա պատահմամբ կրակել էր ու ակամա նրա մահվան պատճառը դարձել, իր ընկերն էր: Այս մասին հայտնում է TACC-ը:
Բացի այդ, Բոլդուինը հանդես է եկել նկարահանման հրապարակում հրազենի, այդ թվում՝ փամփուշտների օգտագործման սահմանափակման օգտին:
Բացի այդ, դերասանը չգիտի, թե այսուհետ կնկարահանվելի արդյոք այն ֆիլմերում, որտեղ կիրառվում է հրազեն:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին։ Նկարահանող խումբն աշխատել է «Ժանգը» ֆիլմի նկարահանման վրա, որտեղ Ալեք Բոլդուինը ոչ միայն գլխավոր դերն է խաղում, այլև հանդես է գալիս որպես պրոդյուսեր։ Փորձերի ժամանակ նա կրակել է ատրճանակից՝ վիրավորելով ռեժիսոր Ջոել Սոուզային և օպերատոր Գալինա Հաթչինսին։ Նկարահանումները տեղի են ունեցել Նյու Մեքսիկո նահանգի ռանչոյում։ Ստամոքսից վիրավորված Հաթչինսին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։