24-ամյա տղամարդը, որը Ջոկերի կոստյումով է եղել, այսօր երեկոյան Տոկիոյի երկաթուղային գծի վրա հարձակվել է ուղևորների վրա: Նա մոտ 10 մարդու է վիրավորել: Այս մասին գրում է Reuters-ը:
Լրատվամիջոցները հայտնել են, որ հարձակվողը հեղուկ է տարածել ամբողջ գնացքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Ուղևորները փորձել են անգամ պատուհաններից փախչել: