ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հռոմում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ տեղի ունեցած զրույցում մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայի սպառազինության մեջ կան C-400 զենիթահրթիռային համակարգեր։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Նախագահ Բայդենը հաստատել է մեր պաշտպանական գործընկերությունը և Թուրքիայի կարևորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, սակայն նշել Է ԱՄՆ-ի անհանգստությունը, որ Թուրքիան տիրապետում է ռուսական C-400 համակարգերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընդ որում, Սպիտակ տան ղեկավարը երկու երկրների համագործակցության և առաջացող տարաձայնությունների արդյունավետ լուծման վերաբերյալ ձգտում է հայտնել:
«Նախագահ Բայդենն ընդգծել է կառուցողական հարաբերությունները պահպանելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու և տարաձայնություններն արդյունավետ լուծելու իր ցանկությունը»,- հայտնել են Սպիտակ տանը:
Երկու երկրների ղեկավարները հանդիպման ընթացքում քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում, Լիբիայում «դիվանագիտական ջանքերը» և Արևելյան Միջերկրածովյան իրադրությունը, Բայդենը նաև երախտագիտություն է հայտնել Էրդողանին օգոստոսին Աֆղանստանում ավարտված ամերիկյան օպերացիային աջակցելու համար: Նախագահների բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ։