ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հավանություն է տվել Մերձավոր Արևելք լրացուցիչ զորքեր ուղարկելուն։ Ինչպես հաղորդել Է Reuters գործակալությունը, տարածաշրջան ուղարկված զինծառայողների թիվը կկազմի շուրջ 3 հազար մարդ:
Գործակալությունը նշում է, որ նման որոշում է կայացվել նախազգուշական նկատառումներով՝ «կապված աճող սպառնալիքի հետ»:
Հիշեցնենք, որ Պենտագոնը հայտնել էր Բաղդադի օդանավակայանի շրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության մասին։ ԱՄՆ պաշտպանության նախարարության վարկածով ՝ հարվածը պաշտպանական բնույթ է կրել։