Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում հայտարարել են, որ շաբաթ օրը Իսրայելի ՌՕՈՒ F-16 կործանիչները Delilah հրթիռներով հարվածել են Սիրիայի Արաբական Հանրապետության ՀՕՊ օբյեկտներին:
Նշվում է, որ հարվածի հետևանքով Սիրիայի զինված ուժերի երկու զինծառայողներ վնասվածքներ են ստացել, աննշան վնասներ են կրել ՀՕՊ ենթակառուցվածքները։
Սիրիայի ՀՕՊ-ը կարողացել է ոչնչացնել երկու հրթիռ։