Հռոմի Ֆրանցիսկոս պապը ավանդական քարոզի ժամանակ հրապարակավ ներողություն է խնդրել այն բանի համար, որ հարվածել է կնոջ ձեռքին Սուրբ Պետրոսի հրապարակում, որը ցանկացել է մոտենալ իրեն: Քահանայապետի ելույթի կադրերը հրապարակել Է La Repubblica թերթը:
«Սերը քեզ համբերատար է դարձնում։ Բայց երբեմն մենք կորցնում ենք համբերությունը. Ես ներողություն եմ խնդրում երեկվա սարսափելի օրինակի համար», – իր ելույթի ժամանակ ասել է Ֆրանցիսկոսը։
Նախօրյակին Հռոմի Պապը դուրս է եկել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ, որպեսզի տեսնի այնտեղ տեղադրված սուրբծննդյան տոնածառի տակ դրված մսուրներն ու շփվի հավատացյալների հետ: Հեռանալու պահին՝ հրապարակում հավաքված մարդկանցից մի կին բռնել է քահանայապետին ձեռքը և կտրուկ քաշել դեպի իրեն։ Հռոմի պապը փորձել է դուրս գալ ստեղծված իրավիճակից և զայրացած պահին հարվածել կնոջ ձեռքին։ Այդ կադրերը տարածվել են ԶԼՄ-ներում և սոցցանցերում և առաջացրել բացասական արձագանք։