ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Ուկրաինայի հետ գազի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթի ստորագրումը և նշել, որ կարելի է պայմանավորվել նույնիսկ ամենաբարդ հարցերի շուրջ:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաջորդ հինգ տարվա գազային պայմանագիրը փոխզիջում է, որը պետք է գտնվեր», Facebook սոցիալական ցանցում գրել է կառավարության ղեկավարը:
Նա հիշեցրել է, որ կառավարությունն ու «Գազպրոմը» երկար ժամանակ աշխատել են Կիևի հետ խնդիրները երկկողմ և եռակողմ ձևաչափերով կարգավորելու ուղղությամբ, այսինքն՝ Եվրահանձնաժողովի մասնակցությամբ:
«Այժմ բոլոր հարցերը կարգավորվել են, փոխադարձ պահանջները դադարեցվել են։ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կշարունակվի բոլոր կողմերին ձեռնտու պայմաններով։ Փաստաթղթերի ստորագրումը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաբարդ հարցերի շուրջ կարելի է խոսել և պայմանավորվել», -եզրափակել է վարչապետը։